Թրամփը հայտարարել է, որ շատ մոտ են Իրանի հետ համաձայնագրի կնքմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքմանը, և Թեհրանը «ինչ-որ չափով» համաձայնել է պայմաններին։

«Մենք Իրանի հետ գտնվում ենք շատ լուրջ բանակցությունների փուլում՝ երկարաժամկետ խաղաղության համար», - ըստ AFP-ի` նշել է Թրամփը Ծոցի շրջայցի ընթացքում:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր քաղաքական և ռազմական խորհրդական Ալի Շամխանին էլ ավելի վաղ ասել է, որ Թեհրանը պատրաստ է ստորագրել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արաղչի․« Ցավալի է, որ Թրամփի համար ոչ թե Իսրայելն է սպառնալիք, այլ Իրանը»