«Ես ցանկանում եմ գործարք կնքել Իրանի հետ»,- այսօր Սաուդյան Արաբիայում Պարսից ծոցի արաբական միապետությունների ղեկավարների հավաքի մասնակիցներին դիմելով՝ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
«Թեհրանի հետ համաձայնությունների ձեռքբերման համար, սակայն, Իրանը պետք է այլևս չաջակցի ահաբեկչությանը և զերծ մնա միջուկային զենքի ստեղծումից»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Իրանի ԱԳՆ-ից այսօր հայտնել են, որ Թեհրանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են շարունակել Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունները: