Մատչելիության հղումներ

«Դեպքը պետք է ունենա իր կոնկրետ հետևանքները»․ ԱԺ նախագահը՝ խաղադաշտ մտած պատանի երկրպագուի նկատմամբ բռնության մասին


Կադր տեսանյութից, թե ինչպես է անվտանգության աշխատակիցը խաղադաշտից դուրս բերում պատանի երկրպագուին
Կադր տեսանյութից, թե ինչպես է անվտանգության աշխատակիցը խաղադաշտից դուրս բերում պատանի երկրպագուին

Ֆուտբոլային խաղի ժամանակ դաշտ ներխուժած երիտասարդի նկատմամբ բռնություն կիրառած անձն այլևս տեղ չի կարող ունենալ ոչ մի խաղի ժամանակ անվտանգության իրականացնելու համար՝ անկախ նրանից, թե ինչն է եղել պատճառը, Տելեգրամում գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով՝ այս դեպքը պետք է ունենա իր կոնկրետ հետևանքները:

Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ»-ի ֆեյսբուքյան էջում օրերս մի տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, թե ինչպես է Հայաստանի Գավաթի եզրափակիչ խաղի ավարտին խաղադաշտ մտած պատանի երկրպագուին համազգեստով մի տղամարդ հարվածելով և քաշքշելով փորձում դաշտից դուրս բերել:

Ֆուտբոլի ֆեդերացիան՝ դատապարտելով տեղի ունեցածը, նշել էր, որ անչափահաս երկրպագուի նկատմամբ անհամաչափ ուժ կիրառած տղամարդը Ֆեդերացիայի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակցիներից մեկն է՝ ընդգծելով՝ տեղի ունեցածը հակասում է խաղի կամ տոնական միջոցառման ընթացքում ֆեդերացիայի որդեգրած կանոններին ու արժեհամակարգին: Ֆեդերացիան վստահեցրել էր՝ քայլեր կձեռնարկեն, որ նման դեպքերը չկրկնվեն, խաղերն էլ անվտանգ մթնոլորտում անցկացվեն:

Ոստիկանությունը դեպքով հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, բայց երեկվա դրությամբ ՔԿ-ն քրեական գործ չի հարուցել: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանի համոզմամբ, առնվազն ֆիզիկական ներգործության հոդվածով քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը կան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG