Թուրքիան հույս ունի, որ Ստամբուլի բանակցությունները նոր էջ կբացեն Կիևի ու Մոսկվայի միջև խաղաղության գործընթացում

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հասնելու նոր հնարավորություն կա, ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման բացման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հաքան Ֆիդանը հավելել է՝ հույս ունի, որ Ստամբուլում կողմերի միջև նախատեսված բանակցությունները նոր էջ կբացեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության գործընթացում:

Երեկ երեկոյան ՌԴ նախագահը հրապարակել էր պատվիրակության կազմը, որում ինքը չկա:

Բանակցություններին կմասնակցեն պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, Վլադիմիր Մեդինսկին՝ Պուտինի օգնականը, Իգոր Կոստյուկովը՝ Գլխավոր հետախուզական վարչության տնօրենը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Պուտինի բացակայությունը հստակ ազդանշան կլինի այն մասին, որ նա իրականում հետաքրքրված չէ խաղաղությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի հարցով բանակցությունների ժամը, ըստ ուկրաինական կողմի, չի որոշվել (լրացված)