Պուտինը Թուրքիա՝ ռուս - ուկրաինական բանակցություններին մեկնելու պլաններ չունի. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

«Ներկայիս պահին Ռուսաստանի նախագահը Թուրքիա՝ ռուս - ուկրաինական բանակցություններին մեկնելու պլաններ չունի», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը նշել է, թե այնտեղ է Պուտինի կողմից ուղարկված պատվիրակությունը, որը սպասում է ուկրաինական կողմին։

«Մոսկվան ձգտում է երկարատև խաղաղության», - Տելեգրամում գրել է պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:

Ուկրաինական կողմից Թուրքիա է ժամանել նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով ավելի վաղ հայտարարել էր, թե կբանակցի միայն Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ միայն նա կարող որոշում կայացնել հրադադար հաստատելու շուրջ։

Առայժմ հստակ չէ՝ արդյոք կողմերը կհանդիպեն երեք տարուց ավելի շարունակվող պատերազմը կանգնեցնելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը չի մասնակցի ռուս-ուկրաինական բանակցություններին ԹուրքիայումԹուրքիան հույս ունի, որ Ստամբուլի բանակցությունները նոր էջ կբացեն Կիևի ու Մոսկվայի միջև խաղաղության գործընթացումՈւկրաինայի հարցով բանակցությունների ժամը, ըստ ուկրաինական կողմի, չի որոշվել (լրացված)