Ուկրաինայի նախագահը ժամանել է Անկարա՝ հանդիպելու Էրդողանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:

Վերջինս Զելենսկիի հետ բանակցությունների ժամանակ կընդգծի Թուրքիայի տեսակետը, որ Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու համար անհրաժեշտ է հրադադար և անհապաղ խաղաղության բանակցություններ, հայտնել է Էրդողանի գրասենյակը։

Երկու երկրների նախագահները կքննարկեն ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումների բոլոր ասպեկտները, X-ում գրել է Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: