Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլն արդյունավետ էր, և երկու կողմերն այժմ «ավելի լավ են հասկանում» միմյանց դիրքորոշումները։
«Չնայած քննարկումները կոշտ և անկեղծ էին, դրանք նաև շատ օգտակար էին։ Կարելի է ասել, որ երկու կողմերն էլ այժմ ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները», - իրանական IRNA գործակալության փոխանցմամբ նշել է Արաղչին։
Իրանի գլխավոր բանակցողն ընդգծել է, որ վիճելի հիմնական կետերը քննարկվել են ավելի խորը, ինչը հանգեցրել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիրքորոշումների փոքր-ինչ մերձեցման։
«Նախորդ երեք փուլերի համեմատ այս նիստը շատ ավելի անմիջական և լուրջ էր։ Մենք հեռացանք ընդհանրություններից և կենտրոնացանք մանրամասների վրա, ինչը, բնականաբար, դժվարացրեց բանակցությունները», - ասաց նա։
Նա ասել է, որ երկու կողմերն էլ համաձայնել են շարունակել հետագա բանակցությունները։
Իրանի և ԱՄՆ-ի միջը միջուկային համաձայնագրի շուրջ անուղղակի բանակցություններն ապրիլի սկզբին են մեկնարկել, դրանից օրեր այս երկրները միմյանց ռազմական հարվածներով էին սպառնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանն ու ԱՄՆ-ը վճռորոշ հանդիպում են անցկացնում Օմանում