Հայկական կողմը կրակ չի բացել. ՊՆ

Հայկական կողմը հերքում է կրակ բացելու մասին Բաքվի պնդումը:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Վերջին շրջանում Բաքուն Երևանին գրեթե ամենօրյա ռեժիմով մեղադրում էր իր դիրքերը թիրախավորելու համար, այդ նույն ընթացքում Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային բնակավայրերից հաղորդում են ադրբեջանական կողմից չդադարող կրակոցների մասին։ Մարտի 31-ից հայկական կողմը հաղորդել է Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների մասին՝ Բաքվին կոչ անելով հետաքննել այդ փաստերը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Երեկ էլ կրակոցներ էին լսվել Տավուշի Մովսես գյուղում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տավուշի Մովսես գյուղում առավոտյան ինտենսիվ կրակոցներ են լսվել