Գազայի մարդասիրական հիմնադրամը հայտարարել է, որ մինչև ամսվա ավարտը կսկսի գործել

Գազայի հատված

Գազայի մարդասիրական հիմնադրամը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ մինչև ամսվա ավարտը կսկսի գործել Գազայի հատվածում՝ հավելելով, որ Իսրայելը «համաձայնել է մեծացնել «Անվտանգ բաշխման կետերի» քանակը՝ ամբողջ բնակչությանը ծառայելու նպատակով»:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեյք Վուդը Իսրայելի կառավարությանն ուղղված նամակում կոչ է արել ապահովել անհրաժեշտ հումանիտար օգնության հոսքը դեպի Գազա գործող մեխանիզմներով մինչև հիմնադրամի լիարժեք գործարկումը։

Իսրայելը մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված արգելափակում է մարտի 2-ից ի վեր։ ՄԱԿ-ն ավելի վաղ ահազանգել է պատերազմի ընթացքում պաղեստինյան անկլավում ստեղծված լրջագույն հումանիտար ճգնաժամի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի ներկայացուցիչը «ցինիկ բեմականացում» է անվանել Գազայի հատվածի օգնության Իսրայելի ծրագիրը