ԵՄ-ն և ԱՄՆ-ն համաձայնել են ակտիվացնել կապերը առևտրային բանակցությունների շուրջ

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները համաձայնել են ակտիվացնել բանակցությունները հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ, հինգշաբթի հայտարարել է ԵՄ հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը։

«Երեկ ես ևս մեկ կառուցողական զրույց ունեցա ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկի հետ», - ասել է Շեֆչովիչը լրագրողներին Բրյուսելում՝ ԵՄ առևտրի նախարարների հանդիպումից առաջ։

Նա նշել է, որ կողմերը համաձայնել են խորացնել համագործակցությունը տեխնիկական մակարդակում, և հավանաբար մոտ ապագայում հանդիպում կունենան Բրյուսելում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության շրջանակներում:

Եվրոպական միությունը, որն, իր հերթին, պատասխան մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ, ավելի ուշ ողջունել էր 90-օրյա դադարի մասին Թրամփի որոշումը: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել էր՝ ցանկանում են հնարավորություն ստեղծել, որպեսզի բանակցությունների միջոցով կարգավորվի հարցը: Ուրսուլա ֆոն դեր Լայենը գրել է, որ այդուհանդերձ, բոլոր տարբերակները մնում են սեղանին, այդ թվում՝ պատասխան մաքսատուրքերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնն ու Լոնդոնը համաձայնության են եկել մաքսատուրքերի շուրջ