Արարատ Միրզոյանի մահափորձի գործով ամբաստանյալը մեղավոր ճանաչվեց

Արտգործնախարար Արարատ Միրզոյանի մահափորձի գործով ամբաստանյալն այսօր մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 3.5 տարվա ազատազրկման: Ամբաստանյալ Արա Բադոյանը, սակայն, անազատության մեջ կանցկացնի 11 ամիս 23 օր, քանի որ մոտ 2.5 տարի արդեն գտնվել է անազատության մեջ:

Բադոյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու, այն ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին հարվածներ հասցնելու համար: Գլխավոր դատախազությունից, առանց մանրամասներ հայտնելու, փոխանցեցին, որ բողոքարկելու են վճիռը վերաքննիչ ատյան:

2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ եռակողմ հայտարարության ստորագրման մասին, Երևանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, կառավարության շենքերը, Ազգային ժողովի մոտակայքում դաժան ծեծի ենթարկվեց այն ժամանակ խորհրդարանի խոսնակ Միրզոյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կալանավորվել է 2020-ի նոյեմբերի 10-ին Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը․ ԱԱԾ