ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ անհետացած 2-ամյա երեխայի ճակատագրի մասին տեղեկություն ստանալու համար արդեն իսկ կապ են հաստատել միջազգային մի շարք ընկերությունների հետ, որոնք կարող են տիեզերական համապատասխան լուսանկարներ ունենալ:
«Հարցը նախ քննարկել եմ համապատասխան մասնագետների հետ՝ հասկանալու համար, թե արդյոք հնարավոր է առկա և մեզ հասանելի տիեզերական լուսանկարներով հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել տվյալ օրը: Եվ տարատեսակ կարծիքներ են հնչել: Երկու տասնյակ միջազգային ընկերությունների հետ մենք ինտենսիվ աշխատանքներ ենք ունեցել, սակայն տխրությամբ պետք է ասեմ, որ վերջին լուսանկարները, որ ընկերությունների կողմից մեզ հայտնել են, որ վերջին լուսանկարները, որ արվել են այդ տեղանքից, թվագրված են ապրիլի 26-ին, ինչը ավելի վաղ ժամկետ է, քան դեպքի օրը», - ասել է նա:
Նախարարը հավելել է, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են՝ հույս ունենալով, որ առաջիկայում այլ ընկերությունների մոտ կարող են լինել այլ օրերի լուսանկարներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առևանգե՞լ են, թե՞ գետն է տարել. 5-րդ օրն է՝ փրկարարները և ջրասուզակները փնտրում են 2 տարեկան Տիգրանին