Ադրբեջանը հրամանատարաշտաբային վարժանքներ է անցկացնում

Ադրբեջանը համաբանակային հրամանատարաշտաբային վարժանքներ է անցկացնում։

Ըստ պաշտպանության նախարարության, զորավարժությունների նպատակն է կատարելագործել հրամանատարական որոշումների ընդունումը ներկայիս մարտական պայմաններում՝ հաշվի առնելով բանակի ժամանակակից փորձառությունը և ստորաբաժանումների՝ մանևրելու հնարավորությունները, ինչպես նաև քննարկել պաշտպանական ու հարձակողական գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր։

«Վարժանքներից առաջ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փոխանցել է Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի գոհունակությունը և ներկայացրել նրա կողմից բանակի առջև դրված խնդիրները», - հաղորդում է APA գործակալությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրել