Մատչելիության հղումներ

Զելենսկին պատվիրակություն է ուղարկում Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ ուղիղ բանակցելու


Ուկրաինայի նախագահը Թուրքիայի առաջնորդի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ ուղիղ բանակցելու։

Մինչ այդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե պատրաստ է Ստամբուլում անձամբ հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, Պուտինը, սակայն, այդպես էլ Թուրքիա չժամանեց՝ ուղարկելով պատվիրակություն՝ Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ։

Զելենսկին պնդել է, թե Մոսկվան անկեղծ չէ պատերազմը դադարեցնելու ջանքերում, քանի որ այդպես էլ Ստամբուլ չուղարկեց մարդկանց, որոնք «իրականում կարող են որոշումներ կայացնել»։ Միաժամանակ նշել, թե Կիևը կգնա բանակցությունների՝ ցույց տալու ԱՄՆ նախագահին, որ Ուկրաինան ձգտում է վերջ դնել հակամարտությանը։ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, թե չի ակնկալում որևէ իրական առաջընթաց, քանի դեռ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ չեն հանդիպել։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG