Մատչելիության հղումներ

Մոսկովյան մետրոյի «Տագանսկայա» կայարանում վերականգնվել է Ստալինի խորաքանդակը


Ռուսաստան - Ստալինի խորաքանդակը Մոսկվայի մետրոյի Տագանսկայա կայարանում, 15-ը մայիսի, 2025թ.
Ռուսաստան - Ստալինի խորաքանդակը Մոսկվայի մետրոյի Տագանսկայա կայարանում, 15-ը մայիսի, 2025թ.

Մոսկվայի իշխանություններն այսօր մետրոյի կենտրոնական՝ «Տագանսկայա» կայարանում խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի խորաքանդակն են վերականգնել, որը հանվել էր 1960-ականներին՝ Նիկիտա Խրուշչովի օրոք։

Մինչ այդ՝ վերջին տարիներին Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղադրվել են Ստալինի կիսանդրիներ և արձաններ, բայց սա առաջին դեպքն է, երբ նրան նվիրված հուշարձան է բացվում մեգապոլիսի կենտրոնում։

«Վերականգնում ենք պատմական խորաքանդակը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին», - հայտարարել է Մոսկվայի մետրոն։ Հուշարձանի վերականգնման մասին իշխանությունները չեն հայտարարել մինչև դրա բացումը, հաղորդում են ռուսական անկախ լրատվամիջոցները։

Անցյալում Ստալինի կիսանդրիները բողոքի ցույցեր են առաջացրել Ռուսաստանում։ Սակայն 2022 թվականից՝ Ուկրաինայի վրա հարձակումից ի վեր, բռնապետի փառաբանումը դատապարտող իրավապաշտպան խմբերի մեծ մասի գործունեությունն արգելվել է։

Լիբերալ «Յաբլոկո» կուսակցությունը պահանջել է հեռացնել խորաքանդակը, պնդելով, թե դրա վերականգնումը նշանակում է «թքել պատմության երեսին»։

Ստալինը ղեկավարել է Խորհրդային Միությունը 1924-ից մինչև իր մահը՝ 1953 թվականը՝ միլիոնավոր անմեղ մարդկանց ուղարկելով աշխատանքային ճամբարներ, որտեղից շատերը տուն չվերադարձան։ Նախագահ Վլադիմիր Պուտինը, որն իշխանության է 2000-ից, Ստալինից հետո Ռուսաստանում իշխող ամենաերկարակյաց ղեկավարն է։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG