Գազայի մարդասիրական հիմնադրամը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ մինչև ամսվա ավարտը կսկսի գործել Գազայի հատվածում՝ հավելելով, որ Իսրայելը «համաձայնել է մեծացնել «Անվտանգ բաշխման կետերի» քանակը՝ ամբողջ բնակչությանը ծառայելու նպատակով»:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեյք Վուդը Իսրայելի կառավարությանն ուղղված նամակում կոչ է արել ապահովել անհրաժեշտ հումանիտար օգնության հոսքը դեպի Գազա գործող մեխանիզմներով մինչև հիմնադրամի լիարժեք գործարկումը։
Իսրայելը մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված արգելափակում է մարտի 2-ից ի վեր։ ՄԱԿ-ն ավելի վաղ ահազանգել է պատերազմի ընթացքում պաղեստինյան անկլավում ստեղծված լրջագույն հումանիտար ճգնաժամի մասին։