Շվեյցարական Բազելում այսօր մեկնարկում է «Եվրատեսիլ»-ը, առաջին կիսաեզրափակչում բեմ կբարձրանան 15 երկրների ներկայացուցիչներ, որոնցից միայն 10-ը կանցնեն եզրափակիչ։ Հայաստանը ներկայացնող Պարգը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 15-ին:
Բուքմեյքերների ֆավորիտներն են համարվում շվեդախոս ֆինների եռյակը՝ KAJ-ը՝ "Bara Bada Bastu" երգով, և հոլանդացի Կլոդը, որը ներկայացնում է "C’est La Vie" բալլադը։
Վեց երկիր ավտոմատ կանցնի եզրափակիչ՝ մրցույթի կազմակերպիչ Շվեյցարիան և «Մեծ հնգյակը», որոնք ամենաշատն են վճարում մրցույթին՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան։